Skip to content

Մեր աղքատ նախարարների հարուստ կանայք

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այլ նախարարների համեմատ աչքի չի ընկել իր ունեցվածքով, սակայն վերջին տարում նախարարի ֆինանսական միջոցները զգալի ավելացել են:

Արմեն Երիցյանը 2009 թ.-ին, երբ  ոստիկանապետի առաջին տեղակալ էր, հայտարարագրել էր ընդամենը 4 մլն 852 հազար 188 դրամ եկամուտ, իսկ 2010-ին արդեն նախարար էր եւ նշել է  12 մլն 527 հազար 855 դրամի եկամուտ:

2011-ին Արմեն Երիցյանն ունեցել է 7 մլն 248 հազար 954 դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազար դրամը կենսաթոշակն է, իսկ 3 մլն 804 հազար 954 դրամը՝ աշխատավարձը: Նախարարն իր հաշվեհամարին ունեցել է նաեւ 34 մլն դրամ: Ավելին …

Վարդան Օսկանյանի հարցը կքննարկվի ըստ կանոնակարգ օրենքի. Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Վարդան Օսկանյանի հարցը կքննարկվի ըստ կանոնակարգ օրենքի, այսինքն՝ փակ քվեարկության միջոցով կորոշվի, թե կզրկվի՞ արդյոք նախկին արտգործնախարարը պատգամավորական անձեռնմխեիությունից։ Ըստ Աժ նախագահի, պատգամավորները դեռ պետք է լսեն ՀՀ գլխավոր դատախազի զեկույցը, ով երեկ երեկոյան միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննչական վարույթում քննվող գործի վարույթով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Ավելին …

Բալասանյանն ուզում է որդուն պատգամավոր դարձնել

Չգիտեմ, թե Գյումրիում է մենակ ընդունված, թե պարզապես ես եմ սևեռվել Գյումրու վրա, բացց մոտս այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքի չինովնիկների ծնողական բնազդը չափից դուրս իռռացիոնալ է։ Դեռ չպրծած Վարդանիկից ու նրա որդուի Սպարտակից, հիմա էլ լուրեր են սկսել տարածվել Գյումրիի նորընտիր քաղաքապետ և ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Բալասանյանի որդու մասին։ Ըստ խոսակցությունների, Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում, որոնց հաղթողը կստանա Բալասանյանի մանդատը, մասնակցելու է Միսակ Բալասանյանը։ Ավելին …

Մեծն «ատկատչիկ» Վարդան Վարդանյանը բավարար է համարում Ազգային գրադարանի շինարարության որակը

ԲՀԿ-ական նախկին Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «փառահեղ» մի հարցազրույց է տվել՝ կապված Ազգային գրադարանում իրականացված 700 միլլիոն դրամ արժողությամբ վերանորոգողական աշխատանքների հետ, որոնց արդյունքում գրադարանն էլ ավելի տխուր վիճակում է, քանի մինչ վերանորոգումը և  այժմ պահանջվում է նոր կապիտալ վերանորոգում։ Մի կողմ դնենք այն փաստը, որ 700 միլլիոնով կարելի էր նոր ազգային գրադարան կառուցել։ Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ ակնհայտորեն գռփվել են հսկկայական միջոցներ, որոնք հատկացվել են պետական բյուջեից։ Մի տեսեք, թե ինչ է ասում նախկին նախարարը այս մասին, ում ղեկավարման օրոք էլ հենց անց են կացվել ապամոնտաժման (սխալմամբ վերանորոգողական են անվանել) աշխատանքները.

«Բավարար եմ գնահատում, և բոլոր դեպքերում, էդ շինարարությունը դեռ ավարտված չի, ոչ մեկին էլ հանձնած չէ, թող լավ ուսումնասիրեն, հետո նոր պարզ կլինի։» Ավելին …

Ինչքա՞ն գումար է թալանել Վարդանիկը բյուջեից

Էս Վարդանիկը իրեն դրել է մարկիզուհի Դը Պամպադուրի տեղն, ով պատմության մեջ է մտել «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» իր խոսքով։ Վարդանիկն էլ փորձում է Գյումրու օրինակի վրա կյանքի կոչել այս աֆորիզմը, որովհետև պարզվում է, որ մարդու տղեն քաղաքապետարանից ուզում է գնալ՝ հետը տանելով բյուջեից թալանած 1.5 միլլիարդ դրամ։ Բյուջեի կատարողականը խայտառակ վիճակում է, արդեն մի քանի ամիս է ինչ չեն վճարվում մունիցիպալ հիմնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը, չեն հատկացվում նախատեսված միջոցները մանապարտեզներին, թանգարաններին և այլ հաստատությունների, չեն մուտքագրվում քաղաքին վճարվող միջոցների զգալի մասը։ Ավելին …

Եթե ԼՏՊ-ն այդքանը հասկանում էր, ինչու՞ ինքը ձեռքը չէր խփում սեղանին

Երեկ կայացավ հերթական ՀԱԿ հանրահավաքը և հերթական անգամ Հայ Ազգային Աղանդի մեսսիան «դարակազմիկ» հայտարարություններ և վերլուծություններ էր անում։ Մասնավորապես, Լևոնը հայտարարել էր.

«Արժանապատիվ պետություն դառնալու համար, Հայաստանը պետք է 5 բան անի. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ անելն ու օրինականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, ուրիշ հանելուկ չկա։ Թվարկած առաջին 3 խնդիրները կախված են նաև արտաքին պետություններից, սակայն մյուս երկուսը՝ կախված են միմիայն ՀՀ իշխանությունների բարի կամքից։

Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկի ժողովրդին, ինչը ես համարում եմ ծաղր, ուրիշ բան չեմ ուզում սրա մեջ տեսնել, նա պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր. «վե՛րջ, այսօրվանից չենք գողանում»։ Ոչ թե չեք գողանում, այլ բոլորս միասին չենք գողանում և ասեր։ Ու պետք է ասեր, որ այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի չլսել, պատժվելու է անմիջապես: Եվ դա հնարավոր է անել։ Մի կարծեք, որ դա փոխել հնարավոր չէ»։ Ավելին …

Վարչապետն ա՞յս կերպ է պայքարում «Ատկատների» դեմ

Մեր փառահեղ կառավարությունը հերթական փառահեղ որոշումն է պատրաստվում ընդունել։ Շուտով սահմանվելու է պետական մենաշնորհ՝ հաշվիչ դրամարկղային մեքենաների ներկրման ոլորտում։ Այսօրվա դրությամբ, բացի հարկայինից ՀԴՄ-ներ ներկրում է նաև 5-6 մասնավոր ընկերություն, որոնք ստիպված կլինեն կամ լուծարվել, կամ էլ փոխել իրենց գործունեության բնույթը, իիչը նշանակում է, որ հասցվում է հերթական հարվածը փոքր և միջին ձեռնարկատիրությանը։

ՀԴՄ կտրոնների հարցում արդեն իսկ կար մենաշնորհ, դրանք կարելի է ձեռք բերել միայն հարկային տեսչությունից, իսկ ներկրումով զբաաղվում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, սակայն հարցը ոչ Գագիկ Խաչատրյանն է, ոչ էլ անգամ ՀԴՄ սարքերը։ Հարցը նրանում է, որ մեր երիտթուրքական կառավարությունը միայն մի հարցում է հետևողականորեն գործել վերջին 4 տարիների ընթացքում՝ իսկական խաչակրաց արշավանք է կազմակերպել փոքր և միջին բիզնեսի վրա։ Ավելին …

Չեմ դադարում հիանալ մեր Ոստիկանապետով

Մեր քաղաքական իրականության մեջ իրոք եզակի են այն գործիչները, որոնցով հպարտ ես… համոզված ես նրանց առաքինության մեջ ու գիտես, որ բարձր արժեհամակարգի տեր են: Իր բարձր արժեհամակարգը ևս մեկ անգամ դրսևորեց մեր Ոստիկանապետը՝ անդրադառնալով իր դստեր՝ Անգելինայի եվրատեսիլի եզրափակչում հայտնվելու շուրջ շահարկումներին: Ավելին …

Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունը և դրա շուրջ բարցրացրած հակառուսական հիստերիան

Այսօր առավոտյան կարդացի ճչուն «Հայաստանում ՌԴ դեսպանն ասում է՝ առանց ռուսների հայերը ոչինչ են» վերնագրով հոդվածը, որը պարզապես հեղեղված էր ռուսոֆոբիայով և անտարամաբանական հայտարարություններով, այնին, կարդալով դեսպանի հարցազրույցը, ես ոչ մի տեղ չտեսա անգամ ակնարկ, որը կարելի էր մեկնաբանել հոդվածաագրի դրած վերնագրի իմաստով։ Դեսպանն ընդամենը ընդգծել էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բազմամակարդակ էությունը՝ անդրադառնալով առկա տնտեսական ծրագրերին, ինչպես նաև ապագայում նախանշվող ներդրումներին։ Ավելին …

Սաֆարովի հարցը միավորել է Ադրբեջանական իշխանություններն ու «ընդդիմությունը»

Եվրոխորհրդարանի ընդունած քննադատական ու ոչ մի բան չպարտադրող բանաձևն այնւամենայնիվ ուժեղ կոնսոլիդացնող ազդեցություն է ունեց ել Ադրբեջանի քաղաքական դաշտի վրա։ Եվրոխորհրդարանին ուղղված պատասխան նամակի տակ ստորագերել են ինչպես իշխող «Ենի Ազերբայջան», այնպես էլ ընդդիմադիր «Մուսավաթ», «Ադրբբեջանի ընդդիմադիր ճակատ», «Ադալյաթ», «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ», «Ադրբեջանի ազգային անկախություն», «Ադրբեջանի լիբերալ», «Ադրբեջանի դեմոկրատական», «Քաղաքացիների ու զարգացման» և այլ կուսակցություններ։ Ավելին …