Skip to content

Հովիկ Աբրահամյանը ահաբեկում է իրեն մեղադրած գյուղապետին

8 Օգոստոսի, 2012

Սրանից մի քանի օրառաջ մի լուր կարդացի, որին առանձնապես ուշադրություն էլ չդարձրեցի։ Այդ նյութում Շիրակի մարզի գյուղերից մեկի գյուղապետը բողոքում էր, որ գյուղը մնացել է առանց ոռոգման ջրի, որովհետև ջրատար խողովակները յուրացրել էր Հովիկ աբրահամյանը։ Կարդացի, ասի հիմա կարող է ինչ որ դեղնոտ հրապարակում լինի, կամ էլ ի՞նչ գրես դրա մասին, ո՞վ չգիտի, որ Հովիկ Աբրահամյանը 10 դրամին էլ կակա ասողներից է, անկախ նրանից, թե ինչքան փող կունենա։

Սակայն այսօր անսպասելիորեն տեսա այս պատմության շարունակությունը։ Պարզվում է, որ էդ խեղճ գյուղապետին սկսել են ահաբեկել, ընդ որում, եթե հավատանք «Ժողովուրդ» թերթին, ապա ինչպես չինովնիկական ու անձամբ Աբրահամյանական մակարդակով, այնպես էլ ԱԱԾ-ի մակարդակով։ Խեղճին այն աստիճան են հասցրել, որ ափալ-թափալ եկել է թերթի խմբագրություն ու խնդրել, որ հերքում տան իր նյութի վրաբերյալ։ 

Խեղճ մարդուն սպառնացել են, որ եթե ինքը շարունակի պնդել իր ասածի վրա և չլուծի բարձրացած աղմուկի հարցը, ապա ըստ նրա բողոքի՝ քրեակաան գործ կհարուցվի, որը բնականաբար կպարզի, որ ոչ մի գողություն էլ չի եղել, իսկ եթե եղել է, ապա Աբրահամյանը դրա հետ կապ չունի, իսկ այդ դեպքում արդեն քրեական գործ կհարուցեն ըմբոստ գյուղապետի վրա՝ սուտ մատնություն անելու մեղադրանքով։ Դե մարդն էլ հասկանալի է, որ վախեցել է ու իրար խառնվել։

Այնուամենայնիվ, շարունակելով այսս թեման, ինձ մի հարց է հուզում։ Մի՞նչև երբ մեր երկրում Հովիկ Աբրահամյանի պես կիսագրագետ թալանչիները, ովքեր վաղուց արդեն պետք է անցած լինեին պատմության գիրկը, պետք է գործեն անաղուհաց քրդի շան պես։ Ես միանգամայն միամիտ ուտոպիստ չեմ, ոչ էլ իդեալիստ։ Ես հասկանում եմ, որ երկիրը-երկիր դարձնելու համար տարիներ ու տասնամայակներ կպահանջվեն, բայց այն դեպքում, եթե վերևում լինի համապատասխան սկզբունքային որոշում ու կամք՝ դրան հետևողականորեն հասնելու համար, իսկ առկա տենդենցներով, կարող եմ ասել, որ մենք մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ էլ բանի չենք հասնի։ Սակայն, կարելի է չէ՞ ակնկալել, որ հանցագոծություններով, անմակարդակությամբ ու անկուշտությամբ իրենց կարողությունները դիզած իշանավորները գոնե մի քիչ մակարդկա կհավաքեն։ Տեսեք, չեմ ասում կդադարեն թալանը, թող էլի թալանեն, բայց ոչ այս մասշտաբներով և ոչ մարդկանց ահաբեկելով։

Իսկ այս մարդը ԱԺ նախագահն է, երկրի 2-3-րդ մարդը… Մեր երկիրը այնքան ժամանակ երկիր չի դառնա, քանի դեռ այդ տրամաչափի իշանավորը ոռոգման խողովակներ է գողանում։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից է գալիս «Մուկ» մականունը…

From → Uncategorized

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն