Skip to content

Արմավիան չի դադարեցրել դեպի Հալեպ չվերթները

7 Օգոստոսի, 2012

Չնայած Հալեպում ստեղծված կրիտիկական իրավիճակին, երբ մարտերն ընթանում են արդեն անմիջականորեն հայաբնական թաղամասերում, իսկ օդանավակայանը մի քանի անգամ ենթարկվել է ապստամբների գրոհների (որոնք սակայն հաջողությամբ հետ են մղվել կառավարական զորքերի կողմից), Արմավիան շարունակում է ինչպես կանոնավոր, այնպես էլ լրացուցիչ չվերթները դեպի Սիրիայի հյուսիսայի մայրաքաղաք;

Ավիաընկերության մամլո ծառայությունը տեղեկացրել է Երեւան-Հալեպ-Երեւան ուղությամբ «Արմավիա» ընկերությունը հուլիսի 9-ից մինջեւ օգոստոսի 6-ը իրականացրել է ընդանուր առմամբ 6 չվերթ՝ 5-ը կանոնավոր, 1-ը լրացուցիչ: Նշված ժամանակահատվածում ազգային ավիափոխադրողը ընդանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: Երեւանից–Հալեպ ուղությամբ տեղափոխել է 131 ուղեւոր, Հալեպից-Երեւան՝ 593 ուղեւոր:

Փաստորեն պետք էր ազգովի սկանդալ, որպեսզի ավիաընկերության ղեկավարությանը սաստեին, որպեսզի եկամտի ակնկալիքը մղվի հետին պլան, իսկ առաջին պլան գա մեր հայրենակիցներին աջակցելու խնդիրը։ Հուսով եմ, որ Հալեպում իրավիճակը կկարգավորվի և կարիք չի լինի, որ մեր օդաչուներն ու սիրիահայ հայրենակիցները իրենց ավելորդ ռիսկի ենթարկեն ու բռնեն արտագաղթի ճանապարհը։ Համենայն դեպս, ըստ շրջանառվող տեղեկությունների, Հալեպի մոտ է կենտրոնացել 20000-անոց կառավարական զորքերի զորախումբ, որը և պետք է վերջակետ դնի Հալեպի ճակատամարտին և գուցեև ամբողջ քաղաքացիական պատերազմին, որովհետև Հալեպում, ըստ տեղեկությունների, այժմ կենտրոնացված է ապստամբների ուժերի ճնշող մեծամասնությունը և Դամասկոսի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտությունից հետո, սա կկոտրի Սիրիական ընդդիմության մեջքը։

From → Uncategorized

Թողնել մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն